ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Օրերս տեղի ունեցած  հանդիպումը  ՀՀ Շիրակի մարզում էր: ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակազմի նախաձեռնությամբ կայացավ  հանդիպում Շիրակի մարզի թվով 7 ավագ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների հետ: Հանդիպում-խորհրդատվության նպատակն էր` դպրոցների աշակերտական և ծնողական խորհուրդների գործունեությանը, իրավունքներին և պարտականություններին իրազեկելը: