Նախատեսվում է այց Սյունիքի մարզ

ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 15.00 Կապանում՝ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում, տեղի կունենա հանդիպում մարզի նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: