ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-L որոշմամբ

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-L որոշմամբ հաստատվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը, իսկ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 735-Ա որոշմամբ փոփոխություններ են կատարվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում։

Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 26-ին ժամը 17:00-ին (հասցե` Կառավարական տուն 1, 3-րդ հարկ) տեղի կունենա տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության առաջադրումն է՝ ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով։