ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. հուլիսի 25-ին` ժամը 16 00 -ին

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. հուլիսի 25-ին` ժամը 1600-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ. 42 մանկապարտեզում Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների թվով 21 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կիրականացվի հանդիպում-խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն (հեռ.՝ 010203054):