ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոսի 14-ին`

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոսի 14-ին` ժամը 12 00 -ին, ՀՀ Վայոց ձորի
մարզպետարանում կիրականացվի մարզպետարանի ենթակայության թվով 45 հանրակրթական ուսումնական
հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հանդիպում-խորհրդատվություն` ՀՀ կրթության
տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով 2018թ. օգոստոսի 20-31-ը մարզպետարանի
աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործունեության՝ ՀՀ կրթության բնագավառի
օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև 4-
րդ եռամսյակում թվով 15 դպրոցներում իրականացվող ստուգումների գործընթացին ծանոթացնելու
(ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, իրազեկելու
կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային
շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ կրթության տեսչական մարմնի
հանրակրթության վարչություն (հեռ.՝ 010203054):