ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի

ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը սույն թվականի փետրվարի 2-ին մասնակացել է Լավագույն մանկավարժ ՀԿ-ի անդամների հերթական հավաքին։ Անկախության տարիների մեր երկրի լավագույն տնօրեններին, ուսուցիչներին և մանկավարժական այլ աշխատողներին Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է ԿՏՄ-ի նոր տեսլականն ,որը առավելապես կառուցված է փոխադարձ օգտակարության գաղափարի վրա և առաջարկել համատեղ գործել ի նպաստ կրթության որակի բարելավմանը։ ԿՏՄ ղեկավարը տեղեկացրել է, որ տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներից բացի իրականացնելու է նաև խորհրդատվական և մեթոդական աջակցության աշխատանքներ բոլոր հնարավոր միջոցներով։ Լավագույն մանկավարժ ՀԿ-ն և ԿՏՄ-ն նախնական պայմնավորվել են հաջորդ նմանատիպ հանդիպումը կազմակերպել մարտ ամսին Շիրակի մարզում։