ՀԵՌԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմնի Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունը կազմակերպել էր հեռավար խորհրդատվական հանդիպում  Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, Կապանի պետական բժշկական քոլեջ, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, Գավառի պետական երաժշտական քոլեջ, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ և Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջների տնօրենների հետ։ Քննարկվեցին ՀՀ կրթության տեսչական մարմնի  կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի վերաբերյալ, ՆՄՄԿ ոլորտի վերահսկողական գործառույթների շրջանակի և ստուգումների ընթացքում հաճախ հանդիպող խախտումների և ոլորտում համավարակի և ռազմական դրության պատճառով առաջացած խնդիրների և դրանց լուծման հետ կապված հարցեր: