Հանդիպում Վայոց Ձորում

ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վայոց Ձորի
մարզպետարանի ենթակայության 45 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների
հետ:
Հանդիպում-խորհրդատվության նպատակն էր` 2018թ. գործունեության ծրագրով 2018թ. օգոստոսի
20-31-ը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության
գործունեության՝ ՀՀ կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ
վերահսկողություն իրականացնելը, ինչպես նաև 4-րդ եռամսյակում մարզի 15 դպրոցներում
իրականացվող ստուգումների գործընթացին ծանոթացնելու և ստուգմանը նախապատրաստվելը:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի
վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մարզպետի տեղակալ Ն. Ասատրյանը շնորհակալություն
հայտնելով տեսչական մարմնի ղեկավարին այցի համար՝ իր խոսքում կարևորեց դպրոցներում
աշակերտների որակյալ կրթություն ստանալու խնդիրը, դպրոցները երիտասարդ և որակյալ կադրերով
համալրելու հիմնահարցը՝ նշելով, որ դպրոցները պետք է ծառայեն միայն բարձրակարգ և որակյալ
կրթություն տրամադրելու համար:
ՀՀ կրթության տեսաչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և
հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա
անելիքները: Խոսելով կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական ոլորտի իրազեկման մասին,
որը նպատակ ունի կանխել հնարավոր խախտումները և ապահովել հանրային շահերի
պաշտպանությունը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ տեսչական մարմինը պատրաստ
է իր լիազորությունների և պատրականությունների շրջանակներում աջակցել և օժանդակել
հանրակրթական ուսումնական հաստատություններին խորհրդատվական, մեթոդական ցուցումներով՝
միաժամանակ իրականացնելով վերահսկիչ և կանխարգելիչ գործունեություն:
ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը մանրամասն
ներկայացրեց նախատեսվող ստուգումների ընթացակարգային հարցրերը, ինչպես նաև խոսեց
իրավական ընդհանուր պահանջների մասին:
Հանդիպման երկրորդ մասում դպրոցների տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերի մասին,
ծավալված հարց ու պատասխանի միջոցով ստացան այդ հարցերի հետ կապված պարզաբանումներ,
խորհուրդներ ու լուծման առաջարկներ: