ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների ղեկավարները, Սննդամթերքի անվտանգության ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներակայացուցիչները: