ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հանդիպում-խորհրդատվություն Իջևան և Ստեփանավան համայնքների նախադպրոցական ուսումնական
հաստատությունների տնօրենների հետ
ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից Իջևանում և Ստեփանավանում իրականացվեց նշված համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հանդիպում-խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: