ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում-խորհրդատվություն Իջևանի և Ստեփանավանի քաղաքապետարաանների նախադպրոցական ուսումնական
հաստատությունների տնօրենների հետ

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 11.30-ին Իջևանում, իսկ ժամը 15.30-ին Ստեփանավանում կիրականացվի նշված քաղաքապետարանների ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հանդիպում-խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով նախատեսված առաջիկա ստուգումների գործընթացին ծանոթացնելու (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, ինչպես նաև իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն (հեռ.՝ 010203054):