ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է.

Հարգելի՛ գործընկերներ,

սույն թվականի հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության կողմից նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների համար կիրականացվի  մասնագիտական և մեթոդական աջակցություն և խորհրդատվություն՝ 2020-2021 ուսումնական տարում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված առավել հաճախ կրկնվող խախտումների, ինչպես նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագրի վերաբերյալ:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) այն տնօրենները, կրթական ծրագրերի ղեկավարները և վարչական այլ աշխատողները,  ովքեր ցանկանում են միանալ հանդիպմանը, կարող են իրենց կոնտակտային տվյալները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին`

info@eib.gov.am

mamulktm@gmail.com

Անհրաժեշտ է ուղարկել հետևյալ կոնտակտային տվյալները`

ուսումնական հաստատության անվանումը

մասնակցի անունը, ազգանունը

էլեկտրոնային հասցեն

հեռախոսահամարը։

Մասնակցության ցանկության վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հուլիսի 26-ը` ժամը 13:00-ն, որից հետո կոնտակտային տվյալներ ներկայացրած անձանց կուղարկվեն անհրաժեշտ մուտքային տվյալները: