ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 

ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի (68-27.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի (68-27.3-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետի (68-27.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս 37/4) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևանմուշը կցվում է)
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով․
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․
  7. համառոտ CV:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝  ժամը 9:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն»

հոդվածներ` 2, 38

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք»

հոդված 99, 264

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117

 

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք

հոդվածներ` 3, 4, 5, 7, 8, 15

https://www.arlis.am/documentview.aspx?docid=137062

 

«Կրթության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 3, 5, 10, 13, 14, 15, 17, 18

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=129432

 

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 3, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 17, 17.1, 24, 25, 26, 29, 30, 31, 32, 34

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140362

 

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 3, 6, 7, 9, 19, 20, 23, 24, 25,

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90823

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 3, 5, 8, 9, 11. 12, 13

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=90706

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1, 2.1, 3, 4, 5, 6

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140397

 

 

 

 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 2, 4

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  https://www.gov.am/am/announcements/item/346/

հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

«Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/9.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Բարեվարքություն, կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն՝ Աննա Հայրումյանին, հեռախոսահամար՝ +37410203027, 055944669։

Թեստի նմուշ

Դիմում

Պաշտոնի անձնագիր