ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրթության տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության հետևյալ`  հանրակրթության վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ

  

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
  2. Կրթության մասին, Հանրակրթության մասին, Նախադպրոցական կրթության մասին, Տեսչական մարմինների մասին, Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին, Նորմատիվ իրավական ակտերի մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների իմացությունը:
  3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  4. աշխատավարձի չափը՝ 150.799 ՀՀ դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

  1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
  2. դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
  3. տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
  4. դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
  5. օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները կրթության տեսչական  մարմին (ք. Երևան, Կոմիտասի պողոտա 37/4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1. գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
  2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
  3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  4. աշխատանքային գրքույկի պատճենը.
  5. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  6. մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
  7. համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Կրթության տեսչական  մարմին (ք. Երևան, Կոմիտասի պողոտա 37/4)/, հեռ (374-10) 203049:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 22.05.2019թ., ժամը 16.00: