Կարողությունների հզորացում երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում

Հուլիսի 4-ին ամփոփվեց «Մշտադիտարկում և գնահատում իրականացնելու կարողությունների
զարգացում»
թեմայով դասընթացը։ Միջոցառումն իրականացվում էր USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) «Երեխաների
խնամքի և
պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, ուսումնասիրելու և վերհանված
խնդիրներին
արձագանքելու բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացում» ծրագրի
շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ կրթության տեսչական մարմնի
Ռիսկիգնահատման,ստուգումներիպլանավորման,վերլուծություններիև
գնահատմանվարչության պետ Զարուհի Միքայելյանը և Հանրակրթության վարչության գլխավոր
մասնագետ Լաուրա Սամվելյանը:
Դասընթացի նպատակը ոլորտին առնչվող նախարարություններից, ՀՀ կրթության տեսչական
մարմնից, պետական կառույցներից և քաղաքացիական
հասարակության կազմակերպություններից երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում
ներգրավված
մասնագետների մշտադիտարկում և գնահատում իրականացնելու կարողությունների
կատարելագործումն է: