ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչությունը հանդիպում-խորհրդատվություն էր կազմակերպել Կոտայքի մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր մարզի հանրակրթական ուսումնական հասատատություններին մեկ անգամ ևս իրազեկել,  որ սույն  թվականի  հոկտեմբերի 1-19-ը նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության
գործունեության՝ ՀՀ կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ
վերահսկողություն իրականացնելը։ Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանեցին ուսումնական հաստատությունների ղեկավարներին հուզող հարցերին։