Խորհրդատվական և իրազեկման միջոցառումները Սյունիքում

ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ Կապանում՝ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում մարզի նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա անելիքները: Մասնակիցներն անդրադարձան ուսումնական հաստատություններներում առկա խնդիրներին և լսեցին դրանց վերաբերյալ պարզաբանումներ ու լուծման առաջարկություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներից։