Խորհրդատվական բնույթի ճանաչողական այցելության հաջորդ հասցեն ՀՀ Շիրակի մարզն է

Օգոստոսի 16-ին Գյումրիում՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի կունենա Շիրակի մարզի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերի և ներկայացուցիչների հետ ճանաչողական և խորհրդատվական բնույթի հանդիպում: Համանման հանդիպումները ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքային ծրագրով նախատեսվող գործընթաց է, որի նպատակն է, նախքան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելը, բարձրացնել տեսչական մարմնի գործառույթների վերաբերյալ ուսումնական հաստատությունների իրազեկվածությունը և աշխատանքները դարձնել առավել թափանցիկ: Նման հանդիպումներ նախատեսվում են հանրապետության այլ մարզերում ևս։