Խորհուրդ

11 Հունիսի 2018, 735 – Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1239-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
———————————————————————————————

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 31-ի N 1239-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Հարությունյան – ՀՀ կրթության և գիտության նախարար
(խորհրդի նախագահ)

Հ. Այվազյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա. Բաբայան – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ս. Ալոյան – «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ)

Բ. Փափազյան – «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Բախշյան – «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ)

Թ. Ավակյան – «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ):»:
Նիկոլ Փաշինյան