Աշխատանքային հանդիպում ԿԳ նախարարությունում

Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի, ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը ներկայացվել են համակարգում առկա խնդիրները և նախանշվել հետագա անելիքները։Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել փոխգործակցությունը և հետագա գործողությունները կյանքի կոչել միասնական՝ ի նպաստ ՆՄՄԿ համակարգի թափանցիկության և արդյունավետության։ Քննարկման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և պայմանավորվել դրանք պարբերական դարձնել: